Անի Քրիստին`ամուսնու հետ հանդիպման եւ դստեր անվան ընտրության մասին

Անի Քրիստին`ամուսնու հետ հանդիպման եւ դստեր անվան ընտրության մասին

Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ»հաղորդման հերթական հյուրը երգչուհի Անի Քրիստին է։

Անին հաղորդման ընթացքում խոսեց կարիերայի, ԱՄՆ տեղափոխվելու և իհարկե ընտանիք կազմելու և երեխա ունենալու մասին։

Անդրադառնալով դստերը և նրա անվան ընտրությանը` Անին նշեց.

«Նրա անունն է Էյվա, հայերենում էդպիսի անուն չեմ հանդիպել։ Ես չէի ուզում, որ էվա կամ Եվա լիներ։

Էյվա նշանակում ա ձայն, ինքը իմ կյանքը ամենագունավոր ձայննա որը երբևէ լսել եմ։

Խոսում ա արդեն ու քեզ տոնայնության մեջ պատասխանում ա։ 

Ընտանիքի անդամներն արդեն ձեռք են առնում ու ասում են, որ  հեսա մի ամիսից պիտի ասեմ Այբուբենը սովորե՞լ ես, որովհետև գիտեն, թե ինչ լուրջ եմ վերաբերվում երեխայի զարգացմանը։ Ես կարծում եմ երեխան ազատ ժամանակ չպետք ա ունենա սխալ բաներով զբաղվելու, ես հիմա արդեն ասում եմ, որ մինչև երեք տարեկան հեռախոս չեմ տալու իրեն։ 

հասկանում ես, ես պանիկա ունեմ, ես արդեն 40 եմ դառնում և ուզում եմ 80 ում տեսնեմ նորմալ երեխա, որ չզղջամ։ Էյվան լավ մարդա դառնալու, ինձ համար դա ամենակարևոր բաննա։ Չեմ ուզի որ արվեստի մեջ լինի, եթե չլինի տաղանդավոր թող չտանջի ոչ մեզ, ոչ իրեն։ Բոլորն ասում են, որ Էյվան իրա պապային ա նման։ 

Անի Քրիստին խոսեց նաև ամուսնու հետ  առաջին հանդիպման մասին.

«Հանդիպել ենք Գևորգ Եղիազարյանի ծնունդին, նույն սեղանին էինք նստած հրավիրեց պարելու և էդտեղից սկսվեց։ Հետո արդեն գնացինք կինո, շփվեցին։

Իմ շրջապատը երբ տեսավ ու ճանաչեց Սեթոյին իր մարդ տեսակը ընդունեց։

Նրա կամեցողությունը, ամենակարևորը հայ տղամարդու կերպարը, մեղմությունն ու իհարկե խղճից շատ թույլ լինելը, ինձ համար տղամարդը իր ընտանիքի համար հենց էդպիսին պիտի լինի»։