Մեր դիտողությունը կառավարությունն ընդունեց

Մեր դիտողությունը կառավարությունն ընդունեց

Կառավարության ս.թ. մարտի 16-ի նիստի հարկադիր ընդմիջմանը, ժ. 17:36-ին մեր կայքում շտապ տեղադրեցինք 12 տողանոց նյութ առ այն, որ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման նախագծում անտեսված են պաշտպանության նախարարության գործառույթները, և դա այն դեպքում, երբ ՊՆ-ն շատ կարևոր ու ծավալուն համակարգ է (տես https://hraparak.am/post/10990227d85dedeab5caa0298ac30b34)

Իշխողները չցանկացան իջնել անսխալականության իրենց իսկ հյուսած բարձերից, ընդունել լրատվամիջոցի նկատած սխալը և ժամանակին ուղղել այն:

Ու այսօր, կառավարության մեկ այլ որոշմամբ, հիշյալ որոշման կիրարկումից 10 օր անց, կատարում են այն, ինչ ասել էինք 10 օր առաջ` այս կետում ավելացնել ՊՆ բառը, մյուս կետը լրացնել ՊՆ բառով և այլն: 

Որքան նման «լյապեր» է պետք մատնացույց անել նախկին լրագրող ներկա վարչապետին ու իր շրջապատին` հասկանալու համար, որ լրատվամիջոցը ոչ թե իշխանավորների հարմարավետ կենցաղի աքսեսուար է, այլ հասարակության և պետության կարևորագույն հանգույց, իսկ խոսքի ազատության անգամ ժամանակավոր սահմանափակումը խեղաթյուրում է կյանքը, այն դարձնում տարտամ ու վտանգավոր: