Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Էրդողանը Քիշնևում

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Էրդողանը Քիշնևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Այս մասին տեղեկություն է տարածել Politico հրատարակությունը՝ վկայակոչելով երեք տարբեր աղբյուրներ։

Հրատարակությունը գրում է, որ Թուրքիայի նախագահը գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտարարել է դրա մեկնարկից մեկ օր առաջ։

Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ու տարածաշրջանի երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը։