«ՊՍԺ»-ում վստահ են, որ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը՝ բարելավված պայմաններով
«ՊՍԺ»-ի համար առաջնահերթ խնդիր է շարունակում մնալ Կիլիան Մբապեի հետ նոր պայմանագրի կնքումը, չնայած առկա ֆինանսական խնդիրներին, ինչը առաջացել է կորոնավիրուսային համավարակի պատճառով ֆուտբոլային սեզոնի ընդհատման հետ։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Ըստ հրապարակման, քսաներկուամյա Մբապեի եւ փարիզյան ակումբի միջեւ պայմանագիրը մինչեւ 2022 թվականն է, սակայն ֆրանսիացիները հույս ունեն, որ չնայած այն բանին, որ Մադրիդի արքայական ակումբը հավակնություններ է ներկայացնում մարզիկի հանդեպ, իրենք կկարողանան նոր պայմանագիր կնքել՝ մարզիկի համար բարելավված պայմաններով։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը տարեկան հիսուն միլիոն եվրո կառաջարկի Մբապեին, որպես աշխատավարձ։
Կարծիքներ