Ուսման վարձերը չվճարած ուսանողները կմասնակցեն ուսումնական գործընթացին

Ուսման վարձերը չվճարած ուսանողները կմասնակցեն ուսումնական գործընթացին

Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ԵՊՀ-ն թույլ է տալիս այս ընթացքում ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին:
ԵՊՀ-ն հորդորում է ուսանողներին հնարավորության դեպքում վճարել ուսման վարձը և խուսափել պարտքեր կուտակելուց։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վարձերի վճարման հետ կապված դժվարություններ ունեցող ուսանողներին չի արգելվի մասնակցել առցանց կազմակերպվող դասընթացներին:  

 

Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Հիշեցնենք, որ ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» https://www.idram.am/ վճարային համակարգի օգնությամբ:

Ձեզ ենքներկայացնում ԵՊՀ բանկային վավերապայմանները:

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

Բանկը

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամարը (ՀՀ դրամ)

2470100009060000

Նպատակում նշել

Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)