Դպրոցներում կսկսեն դասավանդել կիբերանվտանգություն 

Դպրոցներում կսկսեն դասավանդել կիբերանվտանգություն 

Ռուսաստանի դպրոցներում կսկսեն դասավանդել կիբերանվտանգություն։ Դասավանդումը կսկսվի արդեն այս տարվանից։ Դասընթացը կմշակվի Լուսավորության եւ Կրթության նախարարությունների կողմից՝ համատեղ կերպով։ Նման դասընթացի անհրաժեշտությունը բացատրվում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությունների թվի կտրուկ աճով։ Նպատակը՝ դպրոցականների եւ ուսանողների շրջանում ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի գաղափարների տարածումն է։

Դասընթացը ներառելու է նաեւ նյութեր կիբերգրագիտության, կիբերանվտանգության մասին, ինչպես նաեւ՝ կներկայացվեն խարդախությունների հիմնական սխեմաները, որոնցով գործում են ներկայումս հանցագործներն ու հանցախմբերը։ Խաղային եղանակով էլ օգնելու են դպրոցականներին ու ուսանողներին՝ յուրացնելու գործնական հմտությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու անձնական տվյալների պաշտպանությանը, սոցիալական ինժեներիայի դեմ հակազդմանը, ինչպես նաեւ՝ պարզաբանվելու է, թե ինչ բան է «ֆիշինգն» ու «դրոպերությունը»։