Այդպես էլ չմեծացար․․․

Այդպես էլ չմեծացար․․․

Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովում Արմեն Ռուստամյանի «Իրական Հայաստան» ձևակերպմանը այսպես է պատասխանում․ 

«Երբ պատանեկան, երիտասարդ տարիքում լսում էի «Երթամ, հասնեմ, զիմ Կիլիկիա» երգը, լացում էի։  Երբ  մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչու՞ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում դրա վրա, Կիլիկիան ու՜ր, ես ու՜ր․․․»:

Լսում եմ ու մտածում, որ մեծանալը տարիքի հետ կապված չի։ Ուզում ես ասել՝ դու այդպես էլ չմեծացար, մնացիր պատանի։ Պատանի ժամանակ ուղեղդ իր ընթացքով աշխատում էր, սիրտդ ու զգացմունքներդ քոնն էին, հիմա, շատ կներես, ոչ մի բանը քոնը չէ։ Արցախի մասին, որ երգ լսես՝ կլացե՞ս։ Մեծացել ես, չէ՞, արդեն։ Կասես՝ Արցախն ու՜ր, ես ու՜ր․․․ Ոնց որ ասում ես՝ Կիլիկիան ու՜ր, ես ու՜ր․․․ Կիրանցի, Ոսկեպարի, Ներքին Հանդի, Ոսկեպարի, Շուռնուխի, Որոտանի, Սև լճի, Ջերմուկի  մասին երգեր չկա՞ն։ Չէ՞ որ արդեն մեծացել ես ու կասես նույն ոգով՝ Կիրանցն ու՜ր, ես ու՜ր, Սյունիքն ու՜ր, ես ու՜ր․․․ Խոստովանիր, տարիներն անցել, դու չես մեծացել։ Եթե ունեցածիցդ մի մազ պակասեր՝  կտխրեի՞ր, կլացեի՞ր․․․