Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը. Արմեն Մուրադյան

Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի եւ կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։

Հեղինակների թվում ենք Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը,պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետտին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը, այլ հայ եւ արտասահմանցի բժիշկներ և ես:

Նամակը ուղարկել էինք դեռևս պատերազմի օրերին, եւ տպագրվել է նախօրեին։

Նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը եւ բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որեւէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրելու եւ մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար»: