Մայք Ջորդանի մասին պատմող վավերագրական սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի

Մայք Ջորդանի մասին պատմող վավերագրական սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի

«Վերջին պարը» վավերագրական սերիալը, որը նվիրված է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի կարիերայի պատմությանը, ստացել է ամերիկյան հեռուստատեսության «Էմմի» մրցանակ։ Այս մասին հայտարարել է Հեռուստատեսային ակադեմիան։

Այն մրցանակը ստացել է տարվա լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում։ Սերիալի պրեմիերան կայացել է այս տարվա ապրիլի 19-ին։ Սերիալը բաղկացած է 10 մասից։