Իշխանությունները ուզում են գլխատել ԶՈւ հրամկազմը. Հայկ Նահապետյան

Իշխանությունները ուզում են գլխատել ԶՈւ հրամկազմը. Հայկ Նահապետյան

Իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈՒ ամբողջ հրամկազմը և պատահական չէ,  ԶՈՒ ԳՇ-ն հայտնի հայտարարությամբ հանդես եկավ։ 

Այս մասին քիչ առաջ ՊՆ շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց   ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մի շարք նախկին զինծառայողներ ակցիա են անում՝ ի աջակցություն հայոց բանակի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

«Այսօր թշնամու թիվ մեկ թիրախը և դիմադրության միակ օջախը մնացել են ԶՈՒ-երը։  Ցանկություններով, զգացմունքներով, դիլետանտությամբ կատարվում են նշանակումներ և հեռացումներ, ինչի լավագույն ապացույցը եղավ, երբ ամբողջ աշխարհը՝ Ալիևից սկսած, հեգնում էին օրվա իշխանությունները ներկայացնող անձին «Իսկանդեր» հրթիռի հետ կապված հերթական ցնդաբանությունը դուրս տալու համար, Հայաստանի կողմից որևէ արձագանք չեղավ և քավության նոխազ նշանակվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը»,- պնդեց գնդապետը։

« Խայտառակ վիճակ է։Թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր անում։ Սահմանամերձ մեր գյուղերը, բնակավայրերն այլևս խոցելի են հակառակորդի համար։ Առաջնային թիրախն իրենց համար Սյունիքն է, բայց դրանով չեն բավարարվելու, անցնելու են Տավուշին, Վարդենիսին, Եղեգնաձորին»,- ասաց նա։