Բա ո՞վ պետք ա լիներ կանանց խորհրդի նախագահը․ վարչապետը՝ Ավինյանին

Բա ո՞վ պետք ա լիներ կանանց խորհրդի նախագահը․ վարչապետը՝ Ավինյանին

«Ձեր նշանակմամբ ես դարձել եմ կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև տղամարդ է կանանց խորհրդի նախագահը»,-այսօր կառավարության նիստին կանանց նկատամբ բռնության թեմայի քննարկման ժամանակ իր նոր կարգավիճակը հիշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Բա ո՞վ պետք ա լիներ»-զարմացավ վարչապետը։

«Դե, ես հուսով եմ, որ  մենք ոչ շատ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կլինի․․․»,-ասաց Ավինյանը։

Վարչապետն էլ արձագանքեց, թե ավելի լավ է՝ տղամարդկանց խորհուրդ ունենալ։

«Այնումանայնիվ,  բոլոր նմանատիպ հարցերը քննարկվել են կանանց հարցերով խորհրդում, և անհատական փաթեթներ, կարծում եմ, մենք ունենալու ենք՝ նաև թիրախավորված, փաստերի վրա հիմնված, որն արդեն մեր ունեցած վիճակագրությանը համահունչ կլինի և մեր ունեցած վիճակագրույթունը կբարելավի»,-շարունակելով միտքը՝ հայտարարեց Տիգրան Ավինյանը։