«Ալո՜, ալո՜»․ շառից, փորձանքից հեռու՞, Մելիքսեթ Պողոսյան
Մեկ տարի առաջ այս օրը Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ մնացին անտուն, հայ ժողովրդի առջեւ փակվեցին Արցախի դռները։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չհանձներ Արցախը Ադրբեջանին։ Արցախյան պատերազմներին մասնակցած ազատամարտիկները, ովքեր իշխանության կերակրատաշտակից օգտվելը իրենց պատվից վեր են դասել, լռում են։ Փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է զգում օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ, ազատամարտիկ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, որն այժմ Սյունիքի ԵԿՄ ղեկավարն է։
Զանգը գնում է, վերցնում է Մելիսեթ Պողոսյանը, ներկայանում եմ, հարց եմ տալիս․ «Մեկ տարի առաջ այս օրը Արցախը լիակատար հայաթափվեց, ի՞նչ զգացողություն ունեք»։ Անմեղ հարց՝ առանց քաղաքական ենթատեքստի։ Պողոսյանը պատասխանում է․ «Ալո, ալո, չեմ լսում, ալո»։ Հաջորդող բոլոր զանգերը մնում են անպատասխան։
Մենք կարող էինք մտածել, որ Պողոսյանի տեղը հարմար չէ, կապ չկա, եթե այս պահվածքը նախադեպ լիներ։ Սակայն, նա գրեթե միշտ է իրեն նետում «դոդերի բոստանը»։ Փաստացի Փաշինյանի իշխանությանը կցորդ դարձած ազատամարտիկը վախենում է արտաբերել անգամ Արցախ բառը, նախընտրում է անջատել հեռախոսը՝ «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով։
Կարծիքներ