Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցին փորձ է արվում ներկայացնել ռուսական․ ինչ սպասել Բաքվի այս քայլից

Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցին փորձ է արվում ներկայացնել ռուսական․ ինչ սպասել Բաքվի այս քայլից

Ադրբեջանական մեդիայում, հատկապես ռուսալեզու ադրբեջանական լրատվական կայքերում, որոնք հանդիսանում են Բաքվի պետական քարոզչամեքենայի գործիքները, հայտնվել է մի այսպես կոչված «գիտական» հոդված, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում հայկական եկեղեցիներ չեն եղել։ Հոդվածի հեղինակը Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ Ֆայիգ Իսմայիլովն է։ Այն, որ հոդվածում գիտական որեւէ լուրջ փաստարկ չկա, քանի որ օրինակ Հայ ժողովուրդը «Հարավային Կովկասում եկվոր ժողովուրդ» է ներկայացվում, հասկանալի է ինքնին ու Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի բարձրացված կեղծարարություն է, սակայն հետաքրքրական է, որ հատկապես Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցին փորձ է արվում ներկայացնել որպես ռուսական եկեղեցի, ինչը հատկապես ուշագրավ է իր քաղաքական բաղադրիչով, քանի որ այնպիսի տպավորություն է, կարծես Բաքվում սկսել են ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպել այն մասին, որ Ս․ Ղազանչեցոցի ճակատագիրը որոշել են՝ այն ռուսական հայտարարելով։