ՌԴ-ն ահռելի ջանքեր պետք է ներդնի, որ հայ ժողովրդին համոզի իր անկեղծության մեջ

ՌԴ-ն ահռելի ջանքեր պետք է ներդնի, որ հայ ժողովրդին համոզի իր անկեղծության մեջ

Ռուսաստանի միջնորդության օրինակները զգացել ենք մեր մարմնի, մեր երեխաների մարմնի վրա: Այդ ցավը դեռ չի անցել:Ռուսաստանը ահռելի ջանքեր պետք է ներդնի, որ հայ ժողովրդին համոզի իր անկեղծության մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Գալ, ամեն հարյուր տարին մեկ Հայաստանին պաշտպանելու լոզունգով ու հետագայում մեծ շահերի համար Հայաստանին, հայ ժողովրդին, մեր երեխեքին մանրադրամ սարքել ու հետո նորից գալ ու բարի դեմքի արտահայտությամբ ասել՝ մենք եկել ենք ձեզ նորից փրկելու: Ինձ համար անընդունելի է։ Մենք այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ»,- ասել է նա: