Ինչու չի ընդունվել Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ինչու չի ընդունվել Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չէր ընդունվել: Այս մասին ՀՖՖ ներկայացուցիչները հայտնել էին դեկտեմբերի 6-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում։ ՀՖՖ-ն հայտնել էր , որ այն կանոնադրության անհամապատասխանելիությամբ է պայամանվորված: 

«Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել։ Արսեն Աղաջանյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջին մի քանի տարում նա ֆուտբոլային գործունեություն է ծավալել Կիպրոսում։ Այդ իսկ պատճառով մենք դիմեցինք Կիպրոսի ֆեդերացիային, որից պատասխան ստացանք, որ Արսեն Աղաջանյանը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո ոչ մի ֆուտբոլային գործունեություն չի ծավալել։ Այդ իսկ պատճառով նրա թեկնածությունը չի ընդունվել»,- վերոնշյալ ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել էր ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

ՀՖՖ ներկայացուցիչները դեկտեմբերի 6-ին այդպես էլ լրագրողներին չտրամադրեցին Կիպրոսից ստացված փաստաթուղթը։ Ֆեդերացիան, հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, մտափոխվել է և հրապարակել այդ փաստաթուղթը։