Սերբիայում հաստատել են, որ չեն ուզում անդամակցել ՆԱՏՕ-ին

Սերբիայում հաստատել են, որ չեն ուզում անդամակցել ՆԱՏՕ-ին

Սերբիան չի ցանկանում դառնալ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Վուլինը։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է․ «Ինչպես հայտնի է ձեզ, Սերբիան, ռազմական առումով չեզոք երկիր է, եւ այդպիսին կմնա։ Քանի դեռ երկիրը ղեկավարում է նախագահ Վուչիչը, Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին եւ ինքնուրույն կընտրի իր դաշնակիցներին եւ ինքնուրույն կորոշի ինչ անել»։ Նա նաեւ կարեւորել է իր երկրի մարտունակությունը, ինչպես նաեւ Շոյգուին հրավիրել է այցելել Սերբիա։