Ուկրաինայում 1 օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 206-ով

Ուկրաինայում 1 օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 206-ով

Ուկրաինայում, վերջին 24 ժամերի ընթացքում, կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է 206-ով։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարը։ Ըստ հրապարակված տվյալների, վարակվածների ընդհանուր թիվը 1668 է, ապաքինվածներինը՝ 35։ Մահացել է 52 մարդ։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 1,45 միլիոնին։