Տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք

Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։ «Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։

«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա  նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել», հայտնում են Ստեփանակերտից։

Այլ աղբյուրներ հայտնում են, որ Բաքվի զինվորականները կրակոցներով ներխուժել են Ստեփանակերտ։