Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 2-րդ  մաս

Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ 2-րդ  մաս

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սրվում է նաեւ նրանով, որ բացի այս ամենը, կան խոսակցություններ այն մասին, որ Ռուսաստանը իր զորքերն այնտեղից տեղափոխում է Ուկրաինա, քանի որ ունի լավ պատրաստված զինվորականների պակաս հիմնական ռազմադաշտում։ Ու թեեւ Մոսկվան հերքել է նմանատիպ տեղեկությունները եւ ակնհայտ է, որ Ղարաբաղում գտնվող մի քանի հարյուր զինվորականների կարիքը չունի Ուկրաինական մասշտաբային ռազմարշավն իրականացնելիս, սակայն հիշյալ խոսակցությունները նաեւ որոշակիորեն ոգեւորում են ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանն ու հասարակությանը։ Արդյունքում ադրբեջանական զորքերը, գործնականում ամենօրյա ռեժիմով լարում են իրավիճակը ինչպես Ղարաբաղում Արցախի ՊԲ-ի զորամասերի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի ԶՈՒ հետ շփման գծում, ՀՀ  միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Հայաստանի սահմանների ճանաչման հարցը նույնպես հանդիսանում է գործիք, որով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որը Բաքուն փորձում է իրականացնել առանց Երեւանին՝ Ռուսաստանի բավարար աջակցության, չնայած այն բանին, որ կողմերը միմյանց սահմանները ճանաչել են փաստացի կերպով դեռ իննսունականներին, երբ անդամակցել են ՄԱԿ-ին եւ ԱՊՀ-ին։ Բաքուն ձգտում է առաջ մղել ՀՀ հետ սահմանների «դելիմիտացիայի» հարցը Արցախի Հանրապետության տարածքի գրավման ֆոնին, որոնք անմիջականորեն սահմանակից են Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերին, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզին։ 

Նույն Սյունիքում ադրբեջանցիները Հայաստանի տարածքում գրավել են Սեւ լճի տարածքը, եւ մինչեւ հիմա, ոչ Երեւանի դիրքորոշումը, ոչ ռուսական միջամտությունը չեն հարկադրել, որ ադրբեջանցիները հեռանան այդ վայրերից։ Ընդ որում, Ադրբեջանի կեցվածքի խստացմանը նպատում է նաեւ չափթազանց սերտ հարաբերությունները Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանին այլընտրանքի դիրքերից հանդես եկող Թուրքիայի հետ։ Կիեւը բոլոր միջազգային հարթակներում աջակցում է Ադրբեջանին եւ վերջինիս «տարածքային ամբողջականությանը» Ղարաբաղյան հակամարտությունում սկսած իննսունական թվականներից, իսկ վերջին պատերազմում ակտիվորեն լոգիստիկ եւ ռազմական աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին։ 
Մասնավորապես, հենց Ուկրաինայի տարածքից էր թուրքական զենքը հասնում Ադրբեջան, եւ նաեւ հենց Ուկրաինան էր մատակարարում միջազգայնորեն արգելված ֆոսֆորայաին զենք զինամթերքը Ադրբեջանին։ 

Ադրբեջանը հենց այնպես չի կարող վճարել իր գործընկերոջը վերոթվարկածի համար։ Արդյունքում Վաքուն ակտիվորեն ուղարկում է Ուկրաինա մարդասիրական օգնություն, իսկ ադրբեջանական նավթագազային հսկա Socar-ի լցակայանները անվճար վառելիք են տրամադրում ոչ միայն ուկրաինացի խաղաղ ժողովրդին, այլ նաեւ ուկրաինական զինված ուժերին եւ պարամիլիտարական կազմավորումներին։ Արդյունքում Ադրբեջանը փորձում է իր համար տնտեսական օգուտներ քաղել, եվրոպայի՝ ռուսական գազից հրաժարվելու ձգտման հետ կապված եւ ակտիվորեն առաջարկում է սեփական գազային հզորությունները։ Մասնավորապես խոսքը Թուրքիայի վրայով անցնող խողովակաշարերի մասին է /Բաքու-Թբիլիսի-Ջեյխան եւ այլն/։ Համապատասխան մատակարարումները արդեն սկսվել են, սակայն սկզբունքային փոփոխություններ տնտեսական եւ քաղաքական կոնֆիգուրացիայի, տեղի չի ունենալ քանի որ Ադրբեջան պարզապես չունի բավարար քանակությամբ էներգառեսուրսներ, որպեսզի արտահանի։ Նկատենք, որ Ադրբեջանը նախկինում էլ իր գազն արտահանել է Բալկաններ եւ Իտալիա։ Այնուհանդերձ, Ռուսաստանի հանդեպ իրականացվող ժեստն ակնհայտորեն ոչ բարեկամական է, ինչը Կրեմլում չեն կարող չտեսնել ու չհասկանալ։ 

Նման քաղաքականությունը ինչ որ կերպ «փոխհատուցելու» համար, ադրբեջանական ղեկավարությունը փորձում է խուսափել Ռուսաստանի համար ցավոտ թեմաների քննարկումներից ու քվեարկություններից, ինչպես օրինակ Եվրոպայի Խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցի քվեարկության ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը պարզապես ներկա չի գտնվել։ 

Անտոն Եվստրատով