Փաշինյանն աջակցել է Հարավային Օսեթիայում ռուս խաղաղապահների դեմ Վրաստանի ագրեսիային․Regnum.ru

Փաշինյանն աջակցել է Հարավային Օսեթիայում ռուս խաղաղապահների դեմ Վրաստանի ագրեսիային․Regnum.ru

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրությունից հետո առաջին այցը Վրաստան անցավ քիչ նկատված։ Ամեն դեպքում, եթե չհաշվենք պաշտոնական տեղեկատվությունը Երեւանից ժամանած հյուրի մասին եւ տեղի ունեցած հանդիպումները այցի շրջանակներում, ապա վրացական մամուլում եւ սոցկայքերում այս փաստն առանձնակի ուշադրության չարժանացավ։ Մեկնաբանությունները տեղեկատվական գործակալությունների եւ հեռուստաընկերությունների ֆեյսբուքյան էջերում Փաշինյանի այցի հետ կապված, սահմանափակվեցին մի քանի նախադասություններով, որոնք հիմնականում բովանդակում էին երկու վարչապետներին հաջողության մաղթանքներով, իսկ հեղինակն էլ այդ մեկնաբանությունների նույն վրացի օգտատերն էր, ով հանդիսանում է, ըստ ամենայնի, վրացական իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակից։ Եւ սա զարմանալի չէ։

Վրաստանը զբաղված է հոկտեմբերի երկուսին նշանակված տեղական ընտրություններով եւ ներքին միջկուսակցական խժդժություններն եւ նախընտրական թոհուբոհը այժմ նրա համար շատ ավելի կարեւոր է, քան հարեւան պետության ղեկավարի այցը, հատկապես, որ այդ պետությունը շատ բաներով կախված է Վրաստանից։ Վրացական սոցկայքերում Փաշինյանի այցին ուշադրություն դարձրեց միայն փորձագետ Վաժա Բերիջեն, ով չի թաքցնում իր հիացմունքը Հայաստանի ղեկավարի հանդեպ եւ միաժամանակ մեղադրում է Ռուսաստանին։

«Հասկանում եմ, որ սա իմ մասնավոր կարծիքն է, սակայն Իսրայել Օրիից հետո /18-րդ դարի սկիզբ/ հայերը նման առաջնորդ չեն ունեցել։ Անհրաժեշտ է մեծ անձնական խիզախություն, որպեսզի հայերին ասվի, որ ցանկալի ազգային իդեալներին հասնելու համար միայն հերոսականությունը, արիությունն ու անձնազահությունը բավարար չէ եւ հարկավոր է գտնել այլ ճանապարհ։ Լիդեր, ում Ռուսաստանը չի ներել այն բանի համար, որ նայել է Արեւմուտքի կողմը եւ խիստ պատժել է դրա համար»,- գրում է Վաժա Բերիձեն։

Նա նաեւ կարծում է, որ Հայ ժողովուրդն իմաստնություն է ցուցաբերել, հերթական անգամ քվեարկելով Փաշինյանի օգտին եւ հիմա Հայաստանն ավելի շատ շանսեր ունի արժանապատիվ տեղ զբաղենելու ազատ ժողովուրդների ընտանիքում եւ չմնալ Ռուսաստանի հետ դաշնակցության եւ հայկական սփյուռքի օժանդակության հույսին։ Իսկ որպես ամփոփում, Բերիձեն ափսոսանքով նկատել է, որ Վրաստանը այսօր չունի Նիկոլ Փաշինյանի նման լիդեր։ «Մենք նման վառ լիդեր չունենք։ Այսօրվա մեր երկրի փաստացի լիդերը հավաստիացնում է, որ հեռացել է քաղաքականությունից, սակայն իրականում նա է կառավարում երկիրը։ Նրա կողմից նշանակված առաջնորդները առանձնանում են մեկ կոմպետենտությամբ, մեկ սկզբունքայնությամբ, ոմանք ավանդույթներին նիվրվածությամբ, սակայն նրանցում չկա վառ արտահայտված լիդեր։ Թվում է, թե պառլամենտական մոդելը հենց դա էլ ենթադրում է, սակայն այդ ամբողջը թույլ ժողովրդավարության եւ թույլ քաղաքական համակարգի պայմաններում երկրի համար լուրջ խնդիրներ է առաջացնում»,- գրում է վրացի վերլուծաբանը։

Այն հայտարարությունները, որոնք Փաշինյանն արեց Թբիլիսիում Ռուսաստանի մասին հիշատակություններ չէին պարունակում։ Փաշինյանը, ինչպես Վրաստան այցելող մյուս պաշտոնական հյուրերը, ծաղկեպսակ է դրել երկրի տարածքային ամբողջականության համար մղված պայքարի ընթացքում զոհվածների հուշահամալիրում։ Այն անձանց շարքում, որոնց հիշատակը հարգում են, կան նաեւ անձինք, ովքեր զոհվել են 2008-ի օգոստոսի պատերազմի ժամանակ, երբ վրացական զորքերը գրոհել եւ սպանել էին ռուս խաղաղապահների Հարավային Օսեթիայում եւ հարյուրավոր խաղաղ քաղաքացիների։ Վրաստանում այս քայլին չեն արձագանքել, սակայն Հայաստանում այն համարել են Ռուսաստանին նետված մարտահրավեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Տիգրան Վարդանյանը։ «Հակառուսական քարոզչությունը պետական բարձր մակարդակով շարունակվում է ․․․ Սա մարդասիրական քայլ չէ, այլ տիպիկ հակառուսական քարոզչության կոնտեքստ»,- արձանագրել է Տիգրան Վարդանյանը։ Նա նաեւ հիշեցրել է այն սխալները, որոնք արել է Փաշինյանը իր վարչապետության շրջանում։ Այն մասին, թե ինչպես է դիմավորել Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, կամ ինչպես է վրացի լրագրողը Պուտինին անվանել օկուպանտ, ինչպես է Հայաստանը հետ կանչել ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ ինչպես է Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվերակել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը։ Վարդանյանը Փաշինյանի քաղաքականության կողմնակիցների համար արձանագրել է, որ «Ոչ Եվրոպան, ոչ Միացյալ Նահանգները չեն օգնի մեզ (Հայաստանին)»։

Regnum.ru