Մեր բարի խորհուրդն է` չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ. ԱԱԾ պաշտոնաթող սպաների հայտարարությունը (տեսանյութ)

Մեր բարի խորհուրդն է` չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ. ԱԱԾ պաշտոնաթող սպաների հայտարարությունը (տեսանյութ)

Մեկնարկել է ԱԱԾ պահեստազորային սպաների ձևավորած ՀԿ-ի անդամների ասուլիսը: Կազմակերպության խորհրդի նախագահը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանն է, որն իր ելույթում նշեց, որ իրենք ապաքաղաքական կազմակերպություն են, սակայն երկրում ստեղծված իրավիճակը ստիպում է նաև քաղաքական գնահատականներ հնչեցնել: Եվ հնչեցրեց քաղաքական գնահատականներ` բարի խորհուրդ տալով այս իշխանություններին չպարունակել խաղալ երկրի անվտանգության հետ:

Ասուլիսին` որպես ՀԿ-ի խորհրդի անդամներ, ներկա են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:

Մանրամասն` տեսանյութում