Ինքնազգացողությունը վատացած կնոջը դուրս բերեցին հետնամուտքից․ Թատերականի դռները շարունակում են փակ մնալ

Ինքնազգացողությունը վատացած կնոջը դուրս բերեցին հետնամուտքից․ Թատերականի դռները շարունակում են փակ մնալ

ՄԻ ժամ է արդեն Թատերականի դռները փակ են, ոչ ոք չի կարող ներսուդուրս անել։ Տեղեկացանք, որ ներսում մի կին էր վատացել, շտապ օգնության հաշվարկ են կանչել , իսկ կնոջը դուրս են բերել հետնամուտքից։ Այս պահին նա առողջականի վերաբերյալ գանգատ չունի և իրեն լավ է զգում ։

Լիլիթ Արզումանյանը մոտեցել է ուսանողներին և զրուցել, վերջիններս պահանջել են նրա հրաժարականը, որը բնականաբար մերժվել է Արզումանյանի կողմից, նա անիմաստ համարելով հետագա բանակցությունները ուսանողների հետ հեռացել է ։Հիմա ոստիկաններն են զրուցում ուսանողների հետ և փորձում են բացել դռները։

Քիչ անց Լիլիթ Արզումանյանը մտածելու և վերջնական պատասխան տալու համար ժամանակ է խնդրել ուսանողներից միչև առավոտ, որին ի պատասխան ուսանողները հայտարարել են որ պատրաստվում են մինչև առավոտ փակ պահել դռները և հենց տեղում սպասել Արզումանյանի ինքնաբացարկին։