Երեխուս չլինելուց հետո էլ ի՞նչ հարց տամ․․․

Երեխուս չլինելուց հետո էլ ի՞նչ հարց տամ․․․

Հիմա էլ առերեսում է կատարվում։ Վարչապետի ընտանեկան թերթը հաղորդում է, որ վարչապետը վաղը առերես պատասխանելու է լրագրողների հարցերին։ Մի տեսակ դատական պրոցեսի է նման։ Եթե մինչ այդ գրավոր տարբերակով եք ցուցմունք տվել, այսօր եկեք առերեսվեք։ Ցուցադրական դատական պրոցես, որին չեն մասնակցելու հիմնական ցուցմունք տվողները։ Կայքեր կան, որոնք չեն հրավիրվել։ Ինչու՞։ 

Դա էլ մի կողմ։ Ի՞նչ հարց պիտի տան վարչապետին։ Ժամանակին նման մի դատական պրոցեսի էի մասնակցում, երբ սպանված աղջկա մորը դատավորն անընդհատ  հարցնում էր՝ դուք մեղադրյալին հարց չունե՞ք տալու։ Վերջը մայրը չդիմացավ ու լացից խեղդվելով ասաց․

-Պարոն դատավոր, աղջկաս չլինելուց հետո էլ ի՞նչ հաց տամ։ Որ հարց տամ, աղջիկս տեղից վե՞ր է կենալու։ 

Հիմա լրագրողները հայտնվել են այդ վիճակում։ Արցախը չլինելուց, Հայաստանը թշնամու երախ գցելուց հետո ի՞նչ հարց տան։ Հարց տան, որ արդարանա՞։ Որ մեղքը փորձի ուրիշների վրա գցի՞։ 

Որ կողքից մի անտեղյակ մարդ նայի, կասի՝ ախր իրական փաստերը թողած ինչի՞ հետևից եք ընկել։ Համոզված եմ, որ այդ առերեսմանը միայն Փաշինյանն է սպասում, ժողովուրդը սպասելիք չունի։