Գերմանիան շարունակելու է միգրացիոն խիստ քաղաքականությունը․ Օլաֆ Շոլց

Գերմանիան շարունակելու է միգրացիոն խիստ քաղաքականությունը․ Օլաֆ Շոլց

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բունդեսթագի ընտրություններից հետո, որը տեղի կունենա այս տարվա փետրվարի 23-ին, իշխանությունները շարունակելու են միգրացիոն խիստ քաղաքականությունը։ Շոլցը նշել է, որ Գերմանիան չպետք է հաշտվի բռնության գործողությունների հետ, ինչպիսին տեղի ունեցավ Բավարիայի երկրամասի Աշաֆենբերգ քաղաքում։

Շոլցն ասել է, որ եթե նորից զբաղեցնի կանցլերի պաշտոնը, շարունակելու է միգրացիոն խստացնումները եւ հավելել, որ դեռ երբեք Գերմանիայում միգրացիոն օրենքներն այսքան խիստ չեն եղել, թեեւ Շոլցի քաղաքական հակառակորդներն էլ հայտարարում են, որ իշխանությունների թույլ միգրացիոն քաղաքականության արդյունքում է, որ երկու միլիոն անօրինական միգրանտ կա այժմ Գերմանիայի տարածքում։ Նշենք, որ նախընտրական քաղաքական ակտիվ փուլում գտնվող Գերմանիայում միգրացիոն խնդիրն ու անօրինական միգրանտների հետ կապված թեմաներն համարվում են ամենասուր հարցերից մեկը, որոնք պարբերաբար քննարկման առիթ են դառնում տարբեր քաղաքական հարթակներում։