Նախագան, որ մեծ-մեծ խոսում էր, թող էսօր մի բան ինքը կարողանա անի․ Խաչատուր Սուքիասյան

Նախագան, որ մեծ-մեծ խոսում էր, թող էսօր մի բան ինքը կարողանա անի․ Խաչատուր Սուքիասյան

«Սիլ գրուպի» հիմնադիր , գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հնի ու նորի տարբերություններին՝ նշելով, որ այսօր բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել։ Նա հիշեցրեց, որ նախկինում, մինչև 1998 թվականն այնպիսի քաղաքական համակարգ է եղել, որն ունեցել է դրական ցանկություններ, բայց նաև թույլ է տվել բավականին մեծ սխալներ։ 

«Էդ մեծ սխալներից հետո երբ որ քաղաքական համակարգը փոխվել է, լրիվ ուրիշ ճանապարհով է գնացել Հայաստանի քաղաքական համակարգը։ Եվ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր հնարավոր դարձավ հասկանալ, որ նորից հնարավոր է, որ քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, իրավական ճանապարհով բոլոր գործողությունները լինեն… Ոչ մի ուժ, թաղային հեղինակություն, կամ ինչ-որ մեկը, որ ասում էր՝ ես սրան կպատժեմ կամ նրան՝ որպես պաշտոնյա, ես հիմա կոչ եմ անում էդ պաշտոնյաները, որոնք ժամանակին․․․ մինչև անգամ երրորդ նախագան, որ մեծ-մեծ խոսում էր, թող էսօր մի բան ինքը կարողանա անի։ ՈՒ ինքը թող հիշի իրեն 90-ականների սկզբին։ Էս ամեն ինչը պետք չի մոռանալ»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյանը հիշեց, որ ինքը ունեցել է զրույց Սերժ Սարգսյանի հետ, երբ ինքը «Սիրիուս» գործարանում էր աշխատում, որ իր գյուղի տղան թալանում, քանդում է այդ գործարանը։ «Ասում էր՝ այդպիսի բան չկա։ Հիմա ես ձեզ որ խնդրեմ, գան տեսնենք՝ ոնց են էդ գործարանի պատերից մարմարը քանդել տարել, ստանոկները կռանով տարել․․․»,-ասաց Սուքիասյանը։