Էրդողանը պատրաստ է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Էրդողանը պատրաստ է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել մահապատիժը Թուրքիայում, որպես պատժի առավելագույն չափ։ Այս մասին նա ասել է Էրեղլի քաղաքում տեղի ունեցած քարոզչական հանրահավքի ժամանակ։ Ինչպես փոխանցում է տեղական NTV-ն, Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք թույլ ենք տվել սխալ, չեղարկելով մահապատիժը։ Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ինչու՞։ Որովհետեւ հուլիսի 15-ի գիշերը, երբ փորձ արվեց պետական հեղաշրջում իրականացնելու, զոհվեցին մեր 251 քաղաքացիները։ Նույնիսկ եթե մեղավորները ամբողջ կյանքը մնան ճաղերի հետեւում, ինձ համար վիրավորական է այն, որ մենք պետք է այդ մեղավորներին, թեկուզ եւ ճաղերի հետեւում, կերակրենք։ Եթե մեր պառլամենտը որոշում կայացնի վերականգնել մահապատիժը, ես այն կվավերացնեմ»։