ԵՄ-ն փորձում է խցկվել Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների միջեւ․ Մարիա Զախարովա

ԵՄ-ն փորձում է խցկվել Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների միջեւ․ Մարիա Զախարովա

«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն փորձում համառորեն խցկվել բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների իրականացման գործընթացում, եւ հույս ունենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել եւ ոչ թե կփորձի իր գեոպոլիտիկ խաղերն առաջ տանել»։ - Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավայաին Կովկասի՝ կայունության եւ բարգավաճման գոտի դառնալուն նպաստելն է։ Այս առումով առանցքային խնդիրների մեկը՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համալիր կարգավորումն է եւ ամուր, կայուն ու տեւական խաղաղության հաստատումը»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ այս առումով գործադրվող բոլոր ջանքերի հիմքում երեք պետությունների առաջնորդների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են։ Ռուսաստանը բոլոր ուղղություններով աջակցում է իր գործընկերներին՝ սկսած տրանսպորտային կապերի ապաշրջափակումից եւ սահմանների դելիմիտացիայի գործընթացին նպաստելուց, մինչեւ հանրային երկխոսության հաստատում եւ խաղաղության պայմանագրի մշակում։