ԱՄՆ-ում անհրաժեշտություն են համարել Բայդենի իմպիչմենտը

ԱՄՆ-ում անհրաժեշտություն են համարել Բայդենի իմպիչմենտը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ի եթերում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթը «անհրաժեշտ քայլ» է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ տունը խոչընդոտում է նախագահի ընտանիքի անդամների կողմից ենթադրյալ ապօրինությունների հետաքննությանը։
«Դա անհրաժեշտ քայլ է»,- ասել է պաշտոնյան։

Ջոնսոնը հավելել է, որ մի շարք իրավասու կոմիտեներ մեծ աշխատանք են կատարում Բայդենների կատարած ապօրինությունների համար ապացույցներ գտնելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Սպիտակ տունն արգելափակում է դրանք և «թաքցնում հազարավոր էջերի հասնող ապացույցներ»: