Երուսաղեմը ճանաչել է որպես մայրաքաղաք

Երուսաղեմը ճանաչել է որպես մայրաքաղաք

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ավստրալիայի վարչապետը նաեւ ասել է, որ իր երկիրը պատրաստվում է բացել դեսպանատուն Երուսաղեմում ինչպես նաեւ հիմնելու առեւտրային եւ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ։ Առայժմ Ավստրալիայի դեսպանությունը Իսրայելում կմնա Թել-Ավիվում, սակայն կսկսվեն հարմար շինության համար որոնումներ Երուսաղեմ քաղաքում։ Նշենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք են ճանաչել նաեւ ԱՄՆ-ն Գվատեմալան, Չեխիան, Բրազիլիան եւ Հոնդուրասը։