Ֆրանսիայում բուժաշխատողները կոչ են անում համազգային գործադուլ սկսել 

Ֆրանսիայում բուժաշխատողները կոչ են անում համազգային գործադուլ սկսել 

Ֆրանսիայում բուժաշխատողների մի շարք արհմիություններ կոչ են արել զանգվածային գործադուլ սկսել հունիսի 16-ին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նրանց պահանջների մեջ մտնում են բուժաշխատողների աշխատավարձների ընդհանուր բարձրացում, բուժհաստատությունների փակման գործընթացի դադարեցում եւ այլն։

Արհմիությունները հայտարարել են, որ բուժաշխատողները այլեւս չեն բավարարվելու գեղեցիկ խոստումներով եւ կիսաքայլերով, որոնք անում է կառավարությունը, եւ պահանջում են փաստական գործողություններ։