Ամենավտանգավոր շրջանն է․ ինչու՞

Ամենավտանգավոր շրջանն է․ ինչու՞

Ուժայինների հեռացումով ասել, որ հեղափոխությունը նոր է սկսվում և ունենալ սպասելիքներ, մանկամտություն է։ Համացանցում ինչ որ շրջանակի մոտ նման սպասելիքի  աշխուժություն է։

Հեղափոխության, կառավարության համար ամենավտանգավոր շրջանն է թևակոխում։ Հեղափոխությունից հետո ուժայիններն են հիմնականում տեղյակ եղել, թե ինչ է իրականում կատարվել, կատարվում, թե պետական կառավարման նավը որ ուղղությամբ է շարժվում։ Պետական կառավարման ողջ քաղաքականությանը նրանք տիրապետում են հինգ մատի պես։ Ազատվել այդ մարդկանցից, երբ նրանց մոտ է բանալին ու կարող են ցանկացած ժամանակ բացել դուռը և ասել՝ տեսեք, որ սենյակը դատարկ է ու այնտեղ ոչ մի հրաշք չկա․․․ Նման մարդկանց ճգնաժամային պայմաններում մերժելը՝ սեփական մերժումը, մեղմ ասած, գրել  է նշանակում։ Վանեցյան, Օսիպյան․․․ քաղաքականության մեջ  իրենք այլևս անհատներ  չեն, որոնք այդ ոլորտում չլինելուց հետո կարող են անհետանալ, նրանք տվյալ շրջանի քայլող պատմությունն են, որն իր մեջ ամփոփում է այնքա՜ն շերտեր․․․

Արդեն պարզ նշմարվում է, որ քաղաքական նոր բևեռ կձևավորվի։ Ազդեցիկ, հզոր։  Այդքան մեծ ճակատների գոյության պայմաններում Նիկոլ Փաշինյանի համար նոր ուժի դեմ ճակատ բացելը պարտություն է միանշանակ։ Այս խառը, նոր ուժի համար  բարենպաստ իրավիճակում քաղաքական ուղղություն փոխելը կարող է ճակատագրական լինել վարչապետի համար։