Նախ կնոջը գցել է գետը, հետո փորձել փրկել, սակայն ինքն է մահացել ցրտահարությունից

Նախ կնոջը գցել է գետը, հետո փորձել փրկել, սակայն ինքն է մահացել ցրտահարությունից

Սանկտ Պետերբուրգում ուզբեկ թոշակառու բակապահը, որը եղել է 63 տարեկան, տեղացի կնոջը գցել է գետը, հետո փորձել փրկել նրան, սակայն զոհվել է։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկան»՝ մանրամասնելով, որ կնոջը տեղափոխել են հիվանդանոց մարմնի ցրտահարությամբ, իսկ թոշակառուի սառած դիակը հայտնաբերել են ջրասուզակները։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Իրավապահները ուսումնասիրելով մոտակայքի տեսահսկման սարքերի տեսագրությունները պարզել են, որ նախ կինն ու տղամարդը միասին կանգնած են եղել գետափի մոտ, ապա տղամարդը գցել է կնոջը գետը, որոշ ժամանակ անց էլ ինքը նետվել՝ նրան փրկելու համար։ Հայտնի է դարձել նաեւ, որ ուզբեկ թոշակառուն դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության ներքո։ Նշենք նաեւ, որ կինը 48 տարեկան է։