13 մարդ ողջ-ողջ այրվել է

13 մարդ ողջ-ողջ այրվել է

Ահասարսուռ վթար է տեղի ունեցել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Ինչպես հայտնում է «Росбалт»-ը, Քվանզուլու Նատալ նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով ողջ ողջ այրվել է 13 մարդ։ Եվս չորսը ողջ է մնացել եւ տարբեր ծանրության այրվածքներով՝ հոսպիտալացվել։Տեղական News24 լրատվական կայքի փոխանցմամբ էլ երկու մեքենաներ են բախվել եւ բախումից հետո երկուսն էլ սկսել են այրվել։ Տեղի փրկարարական ծառայության խոսնակ Ռոբերտ Մաքենզին հայտարարել է, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է։ Այն կարող է նաեւ աճել։