Իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել

Իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել

Մայր Աթոռում երեկ` Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ:

Տերունական աղոթքից քննարկումը համակարգել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նա տեղեկացրել է, որ Կաթողիկոսի նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման շուրջ, ստեղծվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։ 

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Հարթակի միտքը վաղուց է ծագել` մոտ 5-6 ամիս առաջ: Թերևս նախկին նախագահների ֆորմատի ձախողումից հետո: Գարեգին Բ-ն խուսափել է հակաիշխանական ձևաչափի տպավորություն թողնելուց և ամեն ինչ արել է, որ համազգային ֆորմատ ստեղծվի, որին մասնակցեն և իշխանական, և ընդդիմադիր շրջանակները: Համազգային խնդիրներին ուղղված հարթակ լինի, որը ստեղծված իրավիճակից ելքեր փնտրի: Այդ պատճառով հարթակի նախապատրաստական փուլում հրավերներ են ուղարկվել նաև մի շարք պաշտոնյաների, իշխանամերձ հանրային գործիչների ու մտավորականների, բայց նրանցից ոչ մեկը չի բարեհաճել գալ և մասնակցել որևէ քննարկման: Դրանից հետո կաթողիկոսը որոշել է չհրավիրել նաև արմատական ընդդիմությանը, որ հակաիշխանական հարթակ ստեղծելու մեջ չմեղադրվի: Արդյունքում հրավիրվել են հանրային գործիչներ և քննարկել են հիմնականում Արցախի շուրջ ստեղծված վիճակը: Ենթադրվում է, որ հարթակը շարունակություն է ունենալու:

Մենք փորձեցինք պարզել, թե որ պաշտոնյաներն ու մտավորականներն են հրաժարվել Էջմիածին գնալուց, սակայն միայն մեկի մասին իմացանք` ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի: