Վենեսուելայում սադրանք է նախապատրաստվում

Վենեսուելայում սադրանք է նախապատրաստվում

Միացյալ Նահանգները սադրանք է նախապատրաստում Վենեսուելայում, որը պետք է իրականացվի փետրվարի 23-ին։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ՄԱԿ-ում ռուսական մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ըստ հաղորդման, սադրանքի համար առիթ պետք է ծառայի ամերիկացիների կողմից Վենեսուելա ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռները։ Ավելի վաղ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ փակում է ամբողջությամբ ցամաքային սահմանը Բրազիլիայի հետ, եւ չէր բացառել, որ նույնը կանի նաեւ Կոլումբիայի հետ։