Եթե հանրապետության նախագահը էդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում ա պետական հեղաշրջմա՞նը․ Փաշինյան

Եթե հանրապետության նախագահը էդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում ա պետական հեղաշրջմա՞նը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակում մեկ խոսում է իրեն հատուկ ոճով՝ բղավելով, ձայնը կտրուկ բարձրացնելով, մեկ հանդարտվում ու խեղճացած տոնով է սկսում խոսել։ Նա երկար էքսկուրսից հետո, թե ինչեր է արել ինքը բանակի համար, ժողովրդի համար և այլն, ասաց, որ իր մտքով էլ է անցել հրաժարական տալ, բայց իրեն ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պետք է պահանջի իր հեռացումը։ Ապա ասաց՝ ինքը հիմա էլ է առաջարկում քաղաքական ուժերին, որ հավաքվեն միասին գնան արտահերթ ընտրությունների, թող ժողովուրդը որոշուի՝ ում բերի նորից իշխանության։ Սակայն, իր աջակցության համար Հանրապետության հրապարակ եկած քաղաքացիները բացասական արձագանք տվեցին նրա այս առաջարկին՝ բացականչելով․ «Ոչ, ոչ»։ 

«Լավ, եկեք կոնսուլտացիաներ սկսենք էդ թեմայով»,-տեսնելով քաղաքացիների բացասական արձագանքը՝ ասաց Փաշինյանը։

Ապա հիշեց հանրապետության նախագահին՝ ասելով, որ ինքն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արմեն Սարգսյանի հետ և ասել է, որ իր կարծիքով՝ Արմեն Սարգսյանը պեարզապես պետք է իր ներկայացրած միջնորդությունը՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, ստորագրի։

«Եթե հանրապետության նախագահը էդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում ա պետական հեղաշրջմա՞նը։ Շատ պարզ ընտրություն ա»,-հարցրեց Փաշինյանը։