Ռուսաստանում Մի-28 ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Ռուսաստանում Մի-28 ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Ռուսաստանի Կալուգայի մարզում Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ուղղաթիռը կործանվել է պլանային թռիչք կատարելիս։ Նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է»,– ասված է հաղորդագրությունում։

Մի-28–ն ընկել է ամայի վայրում, գետնին ավերածություններ չկան։