Չինաստանը հատուկ կոչով դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային

Չինաստանը հատուկ կոչով դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է «որքան հնարավոր է շուտ» սկսեն խաղաղ բանակցությունները Կախովկա հիդրոէլեկտրակայանի ոչնչացումից հետո, ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցզյունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Ներգրավված կողմերը պետք է դրսևորեն ողջախոհություն, զսպվածություն և հնարավորինս շուտ շարունակեն խաղաղ բանակցությունները», - ասել է Չժանը։

Նրա խոսքով, տեղի ունեցածը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կոնֆլիկտային իրավիճակում ամեն ինչ կարող է պատահել։ 
Նա կոչ է արել կանխել միջուկային աղետը՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի հետ։