Ակադեմիայում պարապ վախտի զբաղմո՞ւնք է գիտությամբ զբաղվելը

Ակադեմիայում պարապ վախտի զբաղմո՞ւնք է գիտությամբ զբաղվելը

Մեր պատմաբան գիտնականները՝ դոկտորներն ու ակադեմիկոսները, կարծես զբաղված են միայն գիտխորհուրդներ և գիտաժողովներ անցկացնելով և մեկ էլ դիսերտացիաներ են պաշտպանում, որպեսզի իրենց գիտական աստիճանը բարձրացնեն ու մի քանի հազար դրամ հավելյալ աշխատավարձ ստանան... Մինչդեռ պատմական թյուրիմացությամբ մեզ հարևան դարձած կովկասյան թաթարները, որոնց էթնոնիմ, այսինքն՝ ցեղանվանում է տվել սովետական ժողովուրդների հայր Ստալինը՝ «ադրբեջանցի, այնքան են լկտիացել մեր գիտնականների և, ինչու չէ, նաև ՀՀ արտգործնախարարության անգործությունից, որ արդեն ոտնձգություն են անում մեր ազգի սրբություն սրբոց Մեսրոպ Մաշտոցի ստեղծած ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ դեմ՝ այն համարելով եթովպական այբուբենից գողացված մի բան:

2013թ. համացանցում հայտնվեց Ադրբեջանի ԳԱ թղթակից-անդամ Ֆարիդա Մամեդովայի տեսանյութը, որի մեջ գիտնական դարձած այդ շեղաչք սելջուկի մնացորդը, իր խոսքերով ասած, «գիտական բացահայտումներով»` «քարը քարի վրա չի թողել» մեր պատմիչների ու պատմաբանների աշխատությունները՝ համարելով դրանք զեղծարարություն, ընդհուպ մինչև միջնադարյան հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցուն և իրավագետ, Դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշին համարում է աղվան, այսինքն, իր մեկնաբանմամբ՝ ադրբեջանցի: Որ հայկական Կիլիկյան թագավորությունը աղվան իշխանների ստեղծած պետություն է եղել, որը նույնպես մենք՝ հայերս, յուրացրել ենք, և միայն իր գիտական անժխտելի փաստերի շնորհիվ դրանք պատմականորեն վերադարձվեցին աղվան-ադրբեջանցի ժողովրդին ու նրա պատմությանը: Եվ այդ բացահայտման շնորհիվ հայերն այլև չեն համարձակվում Կիլիկիան համարել հայկական թագավորություն...

Ոչ ավել, ոչ պակաս…

Երբ իմ ընկերուհին ուղարկեց ինձ այդ հոլովակի հղումը, ասաց, որ դիտելուց հետո ես հաստատ զայրույթից կջարդեմ իմ համակարգիչը: Ես, իհարկե, չկոտրեցի համակարգիչս, այլ հոդված գրեցի այդ վայ-գիտնականի զեղծարարության դեմ, որը տպագրվեց «Իրատես» թերթում 2013թ.` http:www.irates.am/hy/:

Հոդվածը լայն արձագանք ունեցավ ընթերցողների շրջանում. թերթի համացանցային տարբերակում ունեցավ հազարավոր ընթերցում և բազմաթիվ քննարկումներ:

Ես համոզված էի, որ մեր թերթի հաջորդ համարներում կլինի ՀՀ ԳԱ ակադեմիայի պատմության, լեզվի, իրավունքի և իրավագիտության գիտահետազոտական ինստիտուտների գիտական արձագանքը՝ հայ մտավորականների անհանգիստ հակազդեցությունը և քննարկումը... Ավա՜ղ... Ձայն բարբառոյ հանապատի...

Այդ հոդվածիս մասին մի առիթով ասացի ԳԱԱ իրանագիտության ինստիտուտի մի գիտաշխատողի, և զարմանքս ու զայրույթս միախառնվեցին:

Գիտությունների ակադեմիայի աշխատակցուհին զարմացավ, որ ես նոր եմ իմանում Ֆարիդա Մամեդովայի մասին: Չէ՛, դուք պատկերացնու՞մ եք, պարզվում է՝ այդ Ֆարիդան քսան տարի է՝ զբաղված է եղել մեր պատմությունը, մշակույթը խեղաթյուրելով, կեղծելով ու ադրբեջանականացնելով, մեր  պատմական տարածքները սեփականացնելով, իսկ մեր գիտնականները դա, իրենց խոսքերով ասած, լուրջ չեն ընդունում կամ ասելով, թե ով կհավատա նրա հակագիտական բարբաջանքին: Առնվազն՝ միամտություն:

Այդ տասնամյակների  ընթացքում այդ Ֆարիդան դարձել է ակադեմիկոս, և նրա հրատարակած շքեղ գրքերի վրա գրվում է Ադրբեջանի ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ հեղինակի (գուցե արդեն ակադեմիկոս է դարձել) ազգանունը:

Եվ դա մեր ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների անփույթ և անհետևողական անտարբերության և ազգային արժեքները՝ պատմությունը, մշակույթը, պատմական տարածքներն ու անգամ հայ պատմիչների ազգային պատկանելությունն անպաշտպան թողնելու հետևանք է: Հետո հայ գիտնականուհին ասաց, որ Իրանի Գիտությունների ակադեմիան դիմել է մեր իրանագիտության ինստիտուտին, որպեսզի մեր գիտնականները՝ ի պաշտպանություն պարսիկ մեծ բանաստեղծ և փիլիսոփա Նիզամի Գյանջևիի՝ ազգությամբ պարսիկ լինելու փաստը՝ որպես անաչառ գիտական կողմ, ապացուցեն գիտական հոդվածներով, քանի որ ադրբեջանցի «գիտնականները» Նիզամի Գյանջևիին (Գանձակեցի, ապրել և ստեղծագործել է հայոց Գանձակ քաղաքում) ադրբեջանցի են դարձրել և ամենուր նրա շքեղ հուշարձաններն են դնում: Չգիտեմ, կատարեցի՞ն արդյոք այդ գիտական խնդրանքը մեր գիտնականները, թե ոչ, բայց մի բան պարզ է, որ Ադրբեջանն իր նավթամիլիոններով պատրաստ է անգամ Չինական կայսրությունը դարձնել ադրբեջանական, իսկ Չինական մեծ պարիսպը՝ ադրբեջանական ճարտարապետական հանճարի փառք:

Այս հոդվածս գրելու պատճառը մի նոր ոտնձգություն է ադրբեջանցիների կողմից մեր սրբություն սրբոց այբուբենի ու նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դեմ: Ադրբեջանցի «գիտնականուհին», չեմ ուզում անգամ դրա անունը հոլովել, «ապացուցում» է, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է մեր այբուբենը, այլ պարզապես գողացել է եթովպական գրերը, պահպանել է դրանց արտաքին ձևը, բայց փոխել է հնչունայնությունը, այսինքն՝ եթե եթովպերենում նույն տառապատկերը հնչել է «դ», հայերենում` «ս», և այս սկզբունքով ներկայացնում է ողջ այբուբենը:

Զայրացնող, բայց ո՛չ զարմացնող իրողություն է սա, բայց սրանում մեր գիտնականներն էլ իրենց մեղքի աններելի բաժինն ունեն:

Հայոց այբուբենի ստեղծման շուրջ անիմաստ և, ես կասեի, հակագիտական, հակապատմական և հակահայկական թեզերը դառնում են մեր հակառակորդների ձեռքին հաղթաթուղթ, և նրանք հաճախ մեր գիտնականների աշխատություններին են հղում կատարում... Բոլորին հայտնի է 5-րդ դարի պատմիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը, որն ականատեսի վկայություն է: Կորյունը պատմում է հայոց նշանագրերի մասին, որոնք պահպանվել էին քրիստոնեություն ընդունելուց առաջ, թե ինչպես Հայոց թագավոր Վռամշապուհը, որը, ըստ էության, նախապես իմացել է, այլ ոչ թե նրան անսպասելի զանգահարել կամ նամակ են ուղարկել, որ Ասորեստանում Դանիել անունով մի եպիսկոպոսի մոտ պահպանվել են հայոց նշանագրերը, ինչպես վկայում է Կորյունը: Եթե այդ նշանագրերը հայկական չեն եղել, ապա Դանիել եպիսկոպոսը Հայոց արքունի ծառայող Վահրիճին կասեր, որ այդ նշանագրերը Հայոց նշանագրեր չեն: Եվ, ուրեմն, այդ նշանագրերը բերվում են Հայաստան: Կորյունը վկայում է, որ երկու տարի այդ նշանագրերով  ուսուցանելուց հետո պարզվում է, որ այբուբենը կատարյալ չէ և չի բավարարում հայոց լեզվի առանձնահատկությանը, և դրանից հետո Մաշտոցը որոշում է այն կատարելագործել: Այդ ժամանակ գործող ասորական, պարսկական, եբրայական այբուբենների մեջ ձայնավոր հնչյուններն իրենց տառանշան-տառապատկերը չեն ունեցել, բառը գրվել է միայն բաղաձայններով, ի դեպ, պարսկերենում, արաբերենում այսօր էլ այդպես է, եբրայերենը՝ չգիտեմ: Ես կարծում եմ, որ Մեսրոպ Մաշտոցը մեր այբուբենի մեջ ավելացրել է հենց ձայնավորների տառանշանները:

Ի դեպ, 5-րդ դարում, երբ հայոց այբուբենը լիարժեք մտավ իր իրավունքների մեջ, և մեր առաջին պատմիչները սկսեցին գրել իրենց պատմությունն այդ տառերով, մեր մատյաններում առկա են բառերի սղագրումներ, որտեղ բացակայում են ձայնավորները: Որոշ պատմաբաններ դա փաստարկում են մագաղաթյա էջերի խնայողությամբ, բայց, իմ կարծիքով, դա նախամաշտոցյան ժամանակների՝ առանց ձայնավորների տառանշան-տառապատկերների մեր նշանագրերի պահպանված հիշողությունն է, որ սերնդեսերունդ պահպանվել է գրագետ մարդկանց մեջ: Հիշենք, թե ինչպես էին գրում ձեռագիր մատյաններում Աստված, սուրբ, տեր, Հիսուս և այլ հայտնի բառերը. դրանք  գրվել են` Ած, սրբ, տր, յս՝ բառի գլխին հատուկ նշանով, որպեսզի ընթերցողը հասկանա, որ բառը սղված է: Սա նշանակում է, որ Հայոց աշխարհում սերնդեսերունդ փոխանցվել է առանց ձայնավոր տառանշանի գրությունը: Այսպիսի փաստեր ունենալով՝ մեր պատմաբաններն ու լեզվաբանները խճճվել են երեք ծառերի բավիղներում….

Հիշենք նաև հայերիս՝ մեր լեռնաշխարհում բնիկ, թե եկվոր լինելու վարկածները, կամ ուրարտացիները հայե՞ր են, իսկ Ուրարտուն հայկակա՞ն պետություն է, թե՞ երկնքից ընկած անհայտ մի ազգի ու նրա ստեղծած պետություն է և այլն: 

Բագրատունիները հրեա՞ են, թե՞ հայ, Արծրունիները ասորի՞ են, թե՞ հայ, Արշակունիներն իսկապե՞ս պարթև են եղել, և բազում հարցեր, որոնք աղավաղում, հարվածի տակ են դնում ոչ միայն մեր արքայական տոհմերի պատմությունը, այլև հայ ժողովրդի՝ որպես պատմական ազգի գոյությունը համաշխարհային պատմության մեջ:

Այս ամենից շատ ճարպկորեն և նպատակաուղղված օգտվում են որոշ ազգեր և մեզ՝ հայերիս՝ մեր քաղաքական ու քաղաքակրթական պատմությամբ հանդերձ, դուրս են մղել համաշխարհային պատմագրությունից:

Հայ պատմագիտության մեջ տեղեկություն կա, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» չորս գլխից է բաղկացած եղել, բայց մեզ հասել է երեք գլուխ,«Ողբը» պատմություն չէ:

Ո՞վ, ե՞րբ և ինչու՞ է ոչնչացրել չորրորդ գլուխը, և ի՞նչ է գրված եղել նրանում:

Եթե պատմագիտությունը հաճախ է առաջ քաշում ամենաանհավանական վարկածներ ու հաճախ հիմնվում է դրանց վրա, ինչու՞ չի կարելի առաջ քաշել այն վարկածը, որ հետագա դարերում Խորենացու պատմությունն արտագրող մի գրիչ աղավաղել է պատմահոր գրածը և հայոց թագավորներին վերագրել է օտար ծագում, իսկ «Պատմության» չորրորդ գիրքը միտումնավոր ոչնչացվել է, և այլևս չեն արտագրել: Այդ դարերում գրքերը չէին տպագրվում հազարներով, անգամ հարյուրներով, որ տպագրված մի տասնյակ գիրք որևէ տեղ պահպանված լիներ, որ կարողանայինք համեմատել աղճատվածի հետ:

Ի դեպ, հայտնի է, որ Բագրատունու «Բագ» արմատն արիական ծագում ունի և նշանակում է Աստված, իսկ Արծրունի անունը հիշատակվում է, այսպես կոչված, ուրարտական սեպագիր արձանագրություններում:

Այսպես կարելի է թվարկել կեղծ փաստեր, որոնք զրկում են մեզ մեր պատմական անցյալից:
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում, դարձյալ անհայտ ուժերի դրդմամբ և մեր անխոհեմ թեթև ձեռքով, ավերվեցին մեր պատմության ու մշակույթի վկաները, ոչնչացվեցին հազարավոր ձեռագիր մատյաններ ....

Դարձյալ, ի դեպ, Հին Հունաստանում ոչ մի հուշարձան կամ մատյան չոչնչացվեց քրիստոնեության ընդունումից հետո, և Հունաստանը, փաստորեն, համարվեց եվրոպական քաղաքակրթության հիմքը,իսկ Հայաստանն ու հայ ժողովուրդը դուրս մղվեցին համաշխարհային պատմագրությունից, հայ ժողովուրդն էլ եկվոր համարվեց, իսկ նրա մշակույթն անտեսվեց: 19-րդ դարի  գերմանացի հնագետ, Տրոյան հայտնաբերող Հենրիխ Շլիմանն ասել է. «Եվրոպայի դժբախտությունն այն է, որ նա որպես քաղաքակրթության հիմք ընդունեց Հունաստանը, ոչ թե Հայաստանը»:

Իսկ մեր պատմաբաններն այսօր էլ, երբ քաղաքական և ռազմական օղակը պրկվել է մեր պարանոցին, փորձ անգամ չեն անում Հայաստանի պատմությունը վերականգնել համաշխարհային պատմագրության էջերում…

Պարոնա՛յք պատմաբաններ՝ ԳԱԱ պատմության ինստիտուի ակադեմիկոսնե՛ր և դոկտորնե՛ր, Լեզվի ինստիտուտի երևելի՛ ակադեմիկոսներ և դոկտորներ, մայր  բուհի՝ Երևանի պետական համալսարանի՝ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի հարգարժա՛ն գիտնականներ, Հայաստանի բոլոր  համալսարանների պատվելի՛ պատմաբաններ և լեզվաբաններ, ո՞ւմ պատմությունն եք դուք ուսումնասիրում ու դասավանդում, և ո՞ր լեզվի այբուբենն եք ներկայացնում որպես հայոց այբուբեն մեր սերունդներին, եթե, մեր իսկ աններելի և անհեռատես թողտվությամբ, մեզ հարևան դարձած, պատմական հայտնի անցյալ ունեցող մի ցեղախումբ այսօր այնքան է «կրթվել», որ իր գոյությունն այս արևի տակ արդարացնելու համար այլոց, բայց առաջին հերթին մեր Հայրենիքի տարածքները, մեր պատմությունն ու մշակույթն է յուրացնում կամ խեղաթյուրում:... 

Մի՞թե դուք պատասխանատվություն չեք կրում մեր ժողովրդի ու մեր պատմության առաջ... Ճիշտ է, դուք հազարավոր դոլարներ չեք ստանում`որպես աշխատավարձ, բայց այն բարոյական պատասխանատվությունը, որ ունի և պետք է ունենա ամեն հայ մարդ, առավել ևս՝ հայ գիտնականը, իր երկրի ու ժողովրդի և այն գիտության առաջ, որին ծառայում է ոչ միայն իր կամքով, այլև ամենաբարձր բարոյականության գրված ու չգրված օրենքներով, պարտավորեցնում են Ձեզ՝
դուռդ փա՛կ պահիր, որ գող հարևանդ տունդ չթալանի...

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս