Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն աճել է

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն աճել է

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 49,5 հազարը: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 49 589 մարդ, այդ թվում՝ 6 807 օտարերկրյա քաղաքացի»,-ասել է Օքթայը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին` ժամը 05.17-ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։

Արձանագրվել է 4000-ից ավելի հետցնցում։