Քըլըչդարօղլուն՝ ընդդեմ Էրդողանի․ ո՞վ կդառնա Թուրքիայի նախագահ

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Համապատասխան դիմումը չորեքշաբթի օրը ներկայացվել է երկրի բարձրագույն ընտրական խորհրդին:
Դիմումը ներկայացրել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության խմբի փոխնախագահները և ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների ներկայացուցիչները։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխող՝ Արդարություն և Զարգացում կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի թեկնածությունը։
Կարծիքներ