Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան

Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծովինար Համբարձույանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Այս մասին «Հրապարակը» գրել էր մեկ ամիս առաջ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԾՈՎԻՆԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

    Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020թ. հունիսի 1
Երևան
ՆՀ-109-Ա»- ասված է հայտարարության մեջ։