Երբ մարդուն կարելի է համարել տարեց կամ ծեր

Երբ մարդուն կարելի է համարել տարեց կամ ծեր

Մասնագետները բացատրել են, թե որ տարիքից սկսած է մարդկանց մոտ սկսվում ծերացումը եւ որ տարիքից արդեն մարդուն կարելի է համարել ծեր կամ տարեց։ Այս մասին հայտնում է «Актуальные Новости»-ն։ Ներկայումս գիտնականների մոտ չկա հստակ տարիքային սահման, թե որ տարիքից մարդը կարող է համարվել տարեց կամ ծեր կամ զառամյալ։ Երկրները իրենք են իրենց համար սահմանում նման սահմանաչափեր։ Միջազգայնորեն եղած սահմանումներն էլ խիստ հարաբերական են, քանի որ կարգավիճակը կապված է ոչ միայն ֆիզիկական վիճակից, այլ նաեւ՝ հոգեկան ու հոգեբանական։ ՄԱԿ տվյալների համաձայն, ծերացումը սկսվում է 65 տարեկանից, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այդ սահմանաչափը կարող է սկսվել 60-75 տարեկանում։ Գերօնթոլոգիան /գիտություն է ծերացման մասին/ հայտարարում է, որ իր տվյալները ավելի համահունչ են ԱՀԿ-ի տվյալներին։ Ի դեպ, այսօր շատ թոշակառուներ շարունակում են ապրել ակտիվ կյանքով եւ իրենց զգալ երիտասարդ։ Եվ նրանց չի կարելի միանշանակ դիտարկել որպես ծեր կամ զառամյալ։