Նախարարների ընկերությունները սև ցուցակներ են ընկնում և բարեհաջող հանվում 

Նախարարների ընկերությունները սև ցուցակներ են ընկնում և բարեհաջող հանվում 

ՀՀ Ֆինանսների նախարարության բողոքներ քննող անձը ուսումանսիրելով «Զարտպրինտ» ընկերության կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցանկում ներառելու համար նախաձեռնված ընթացակարգով ներկայացված հիմքերը, որոշել է մերժել Պատմության թանգարանին։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալաական աահովոթյան նախարար Զարոըհի Բաթոյանը 2012 թվականից մինչև հեղափոխոխություն  հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ -ի տնօրենն էր և ըստ օդում կախված լուրերի՝ հիմանդիրը։

Ընկերությունը սև ցուցակ գցելը նախաձեռնել էր Հայաստանի պատմության թանգարանը՝ նշելով, որ հայտը ներկայացնելու օրվա դրոթյամբ «Զարտպրինտ»-ը ունի եկամուտների գծով  հարկային ժամկետանց պարտավորություններ։ Դա կազմել է 20 հազար դրամ և ընկերությունից նշել են, որ պատճառը  տեխնիկական վրիպակն է։

Սա միակ դեպքը չէ, երբ իշխանավորներին պատկանող ՍՊԸ-ներին դեմ հայտերը Ֆինանսների նախարարության կողմից լուծվում են հօգուտ իշխանավորների։  Այդպես եղավ նաև «Զիգզագի» պարագայում, որն էլ պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող ընկերության պարագայում։