Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի դիտարկում ուղեւորությունների սահմանափակում մտցնել կորոնավիրուսի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի դիտարկում ուղեւորությունների սահմանափակում մտցնել կորոնավիրուսի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ չի դիտարկում ուղեւորությունների սահմանափակում մտցնել եւ նշել, որ կարիք չկա, որպեսզի մարդիկ իրենց ճամփորդական պլաններում փոփոխություններ կատարեն։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների քարտուղարության ներկայացուցիչ Կարմեն Դոլեան։

Մասնագետը նշել է, որ հիգիենայի պարզագույն կանոնների պահպանումը լիովին կարող է կանխել կորոնավիրուսի տարածումը։ Ինչպես բոլոր ռեսպիրատորային հիվանդությունները, նոր տիպի կորոնավիրուսային վարակը եւս կարող է այնպիսի ախտանշաններ առաջացնել, ինչպես մրսածությունն է՝ հազ, ցավեր կոկորդի շրջանում, բարձր ջերմություն։ Կարող է նաեւ արտահայտվել ավելի ծանր ախտանշաններով․ դրանք են շնչուղիների հետ կապված խնդիրները, թոքաբորբը եւ այլն։

Մահացությունը լինում է հազվադեպ։ Ծանր տեսակները կարող են ի հայտ գալ տարեցների շրջանում կամ էլ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը կամ սրտային հիվանդությունները։