Կարդալ չգիտե՞ս․ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում բժշկուհին` անալիզը ստացածի հարազատին

Կարդալ չգիտե՞ս․ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում բժշկուհին` անալիզը ստացածի հարազատին

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 3 օր անցկացնելուց հետո աղիքային ինֆեկցիա ունեցող 1․7 ամսական երեխայի ծնող Լուսինե Անգելուշը հրաժարվել էր այս բուժհիմնարկում ևս մեկ օր անցկացնել, հեռացել, ապա աղմկահարույց գրառում կատարել հիվանդանոցի սանիտարահիգեինիկ վիճակի, անվերահսկելի բուժող բժշկի վերաբերմունքի մասին։ Այսօր էլ Լուսինեն «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց․ «Բժիշկը պատշաճ չէր ներկաացնում, տեղեկատվություն չէր տալիս երեխայի վիճակից, ինչ է կարելի է, ինչ՝ ոչ։ Բժիշկը Մովիսյան Լոռա Բաբկենովնան էր, ես ուղղակի ապշում եմ՝ ոնց կարելի է այդ կնոջը բժիշկ անվանել։ Չհաշված մեր հանդեպ կոպիտ վերաբերմունքը, երբ իմ հեռանալուց հետո սկեսուրս անալիզը վերցնելու ժամանակ հարցնում է՝ ինչ է գրված, պատասխանում են, թե անգրագե՞տ եք, կարդալ չգիտե՞ք»

Երեխայի ծնողը նշեց, որ առավոտից երեկո բժիշկներն ու բուժանձնակազմը պալատ չեն մտել՝ հարցնելու, թե երեխաները ոնց են։ «Աբխոդի» գալուց էլ միայն մունաթ են գալիս, չեն հարցնում՝ երեխաները ոնց են, գիշերը ջերմե՞լ են, հետ են տվել, թե՝ ոչ։
Հիվանդանոցի սանիտարահիգենիկ վիճակը մի այլ խնդիր է, աղիքային տարբեր ինֆեկցիաներով պառկած երեխեներն ու նրանց ծնողները օգտվում են նույն լվացարանից, սանհանգույցից ու պալատում դրված սեղանից։
«Մեկը երեխայի գիշերանոթն է լվանում այդ լվացարանում, մյուսը աման լվանում, և այդ «գարշոկից» հետո այդ լվացարանը չի ախտահանվում և այս ամենն այն պատճառով, որ խոհանոց չկա»,-պատմեց Լուսինեն։
Նրա խոսքով՝ երեխաների վերջնական ախտորոշման համար տրված է եղել երեք օր, բայց այս ընթացքում երեք օր երեք երեխայով պառկած են եղել նույն հիվանդասենյակում։ Լուսինեն հարցնում է՝ հնարավո՞ր է, չէ, որ այդ երեք երեխաները ունենան տարբեր խնդիրներ ու իրար վարակեն։ Անգամ բժիշկներն են ծնողներին զգուշացրած եղել, որ այնպես արեք, որ նույն հիվանդասենյակում պառկած երեք երեխաներն իրար հետ չշփվեն, ինչը Լուսինե խոսքով՝ անհնար էր։
«Այս ամենին գումարած՝ անվերահսկելի այցելություններ, պատկերացրեք, կարող է՝ մինչև 10 այցելու լիներ դրսից, պատկերացրեք՝ ինչ վիճակով են գալիս հիվանդասենյակ, որտեղ փոքր երեխաներ են պառկած՝ աղիքային ինֆեկցիայով։ Կամ ժամերը՝ ժամը 22-ն է, երեխային չես կարող քնեցնել, քանի որ կողքինիդ մոտ կան այցելուներ»,-ասում է մայրը։

Եվ վերջապես, Լուսինեի խոսքով, այդ հիվանդանոցում կտրուկ դեմ են կրծքով կերակրմանը։
«Եթե երեխան մեկ տարեկանից բարձր է ու կրծքով է կերակրվում, դառնում է մեծ պատմություն։ Բաժնի վարիչը ինձ հետ կռիվ էր անում, ասում էր՝ դեռ կես տարի առաջ պետք է երեխային կրծքից կտրած լինեիր, դրա համար, երեխան ուշ կլավանա, փոքր է>,-պատմեց Լուսինեն։ Նա բժշկին առարկել է՝ բայց չէ՞ որ բոլոր մանկաբույժները հորդորում են որքան հնարավոր է շատ կրծքով կերակրել, բժիշկն ասել է, որ դա իր երեխայի դեպքը չէ։
Լուսինեի գրառումից հետո նրան է զանգահարել հիվանդանոցի տնօրենի օգնականը, հանդիպել է տնօրենի հետ։

 «Ինքը ինձ ասաց, որ բոլոր այդ խնդիրներին տեղյակ է, բայց իրենց ժամանակ է պետք։ Ես հասկանում եմ, որ ինքը չի կարող հիմա բժիշկ հեռացնել, որովհետև համապատասխան այլ մասնագետ չունի, հասկանում եմ՝ ժամանակ է պետք, բայց ուղղակի այցելություններ վերահսկել կամ մաքրություն պահպանել հիմա հո հնարավո՞ր է»,-ասում է Լուսինեն հարցնելով, թե որքա՞ն ժամանակ դեռ պետք է մարդիկ այդ հիվանդանոցից դուրս գրվեն չբուժված երեխայի հետ։
«Հրապարակ»-ը զրուցեց նաև հիվանդանոցի տնօրենի ժանմանակավոր պաշտոնակատարի հետ, ով նույնպես ներկա էր եղել Լուսինեի ու տնօրենի հանդիպմանը և այս առնչությամբ ասաց․ «Տնօրենը լսել է ծնողի դժգոհություները, առարկությունները, նա ստացել է խորհրդատվություններ, նշանակումներ, ինչ վերաբերում է սանիտարական այմաններին, կամ բժշկի վերաբերմունքին, ապա այս մաիսն հարցերին կարող է տնօրենը պատասխանել։»