Ով է այդ «անկախ հաշվեքննությունն» արել

Ով է այդ «անկախ հաշվեքննությունն» արել

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ախխխ։ Հիշու՞մ եք էն 100 միլիոն դոլարը, որ նիկոլենք «Հայաստան» հիմնադրամից վերցրին։

Հիմա հիմնադրամը մի հատ նյութ ա տարածել, որտեղ հպաաաաարտ ձայնով պատմումա, որ ֆինանսների նախարարությունը իրանց մի հատ թուղթ ա տվել, թե ոնց են ծախսել էդ փողերը ու որ էդ թղթով սաղ լավ ա։ Հետո էլ թե բա․ «դե շատ կարևոր ա, որ ամեն ինչ լինի բաց, թափանցիկ, ֆլան-ֆստան, դրա համարա անկախ հաշվեքննություն ա պետք»։

Իսկ հիմա գուշակեք, թե ով ա էդ «անկախ հաշվեքննությունն» արել։ Հաշվեքննիչ պալատը։ Բայց անգամ հաշվեքննիչ պալատը փորձել ա նենց անի, որ վերջում իրա ջեբը չգցեն։ Եվ ուրեմն ինչա ասում հաշվեքննիչ պալատը։
Նախ հենց սկզբից ասումա, որ «Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է»։ Այլ բառերով ասած՝ ասում ա․ «Չգիտենք, թե ուր են գնացել էդ փողերը»։
Հետո ասում ա, որ չնայած դրան, կա միջոցառումների ցանկ, որոնք, մեջբերում եմ․ «Ըստ կառավարության հաշվետվության, ֆինանսավորվել են՝ այդ թվում նաև Հիմնադրամից ստացված միջոցների հաշվին»։ Ու վերջում էլ ասում ա․ «Դե որ կառավարությունն ասում ա, որ ծախսել ա էդ միջոցառումների վրա, եկեք նայենք, որ դրանք լավ միջոցառումներ են էղել»։ Ու այդ պահից սկսած ամբողջ հաշվետվությունը ոչ թե «Հայաստան» հիմնադրամի փողերի ծախսի մասին ա, այլ տարբեր սոցիալական, կրթական, առողջապահական ևն ծրագրերի մասին։

Հիմնադրամի փողերն էդ ամեն ինչին են ուղղվել, թե այլ բանի - էդ արդեն առաջարկվում ա հավատալ կառավարության խոսքին։

Հ․Գ․ Լրացուցիչ հմայք է տալիս այս ամենին այն, որ հիմնադրամի փողերը ծախսողն ու հիմա այդ ծախսը ստուգողը նույն մարդն է․ Ատոմ Ջանջուղազյանը, ով ծախսելուց ֆինանսների նախարարն էր, իսկ հիմա վերահսկիչ պալատի նախագահն է։