Բատկան խնդրու՞մ է

Բատկան խնդրու՞մ է

«Ինտերֆաքս»-ը  հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային: Նա ասել է, որ առաջարկել է տաղանդավոր, երիտասարդ գեներալի թեկնածություն, որն ունի շտաբային աշխատանքի հարուստ փորձ․ նրան գիտեն ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները: 

Դիմելով Հայաստանի ղեկավարությանը՝ Լուկաշենկոն ասել է. «Դուք կարող եք մերժել, մնալ ձեր սկզբունքներին հավատարիմ, բայց ընդունեք նրան, խոսե՛ք, գուցե նա ձեզ համար ցանկացած հայից լա՞վը լինի: Ինչու՞ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք» - ասել է Լուկաշենկոն: