Թենգիզ Ցերցվաձեն նույնպես պայքարում է կորոնավիրուսի դեմ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, ով ԽՍՀՄ ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ուսումնասիրության առաջին լաբորատորիայի հիմնադիրն է այժմ աշխատում է Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի թիմի հետ։ Նշենք, որ պրոֆեսոր Ցերցվաձեի աշխատանքների շնորհիվ Վրաստանում հինգ անգամ նվազել է ՄԻԱՎ վարակի տարածումը եւ իրականացվել է հեպատիտ C-ի լիարժեք էլիմանցիա, ինչը եզակի է աշխարհում։ 72-ամյա պրոֆեսորը հայտարարել է, որ չնայած բավականին հոգնել է, սակայն այն, որ պետք է հաղթահարի վտանգը, իրեն ուժ է տալիս։
Կարծիքներ