«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի

Երեւանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» կիրականացնի։

Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի։

Օրերս մենք գրել էինք, որ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։